Բրիտանիայի առողջապահության նախարարն զգուշացրել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i129969-Բրիտանիայի_առողջապահության_նախարարն_զգուշացրել_է_նոր_տիպի_կորոնավիրուսի_տարածման_կապակցությամբ
Բրիտանիայի կառավարությունը Լոնդոնում մտցրել է առավել խիստ սահմանափակումներ՝ COVID-19-ի դեպքերի աճով պայմանավորված: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը: Նա տեղեկացրել է նաև այդ երկրի հարավում ի հայտ եկած նոր տիպի կորոնավիրուսի մասին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 20, 2020 14:50 Asia/Tehran

Բրիտանիայի կառավարությունը Լոնդոնում մտցրել է առավել խիստ սահմանափակումներ՝ COVID-19-ի դեպքերի աճով պայմանավորված: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը: Նա տեղեկացրել է նաև այդ երկրի հարավում ի հայտ եկած նոր տիպի կորոնավիրուսի մասին:

Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքն ասել է.«Բրիտանիայի կառավարությունը չէր ցանկանում ավելի խիստ սահմանափակումներ կիրառել, բայց կորոնավիրուսի նոր տեսակը դուրս է եկել վերահսկողությունից և պետք է այն սանձել»: 

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ այդ մասին ասել է.«Կորոնավիրուսի նոր տեսակը 70 տոկոսով ավելի  արագ է տարածվում, քան նախորդ տեսակը: Իհարկե  չկա որևէ հիմնավորված տեղեկություն, որը կապացուցի, որ կորոնավիրուսի նոր տեսակն ավելի վտանգավոր է, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ավելի քիչ ազդեցություն կարող է ունենալ»:

Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ Սուրբ Ծննդյան տոները չեն կարող անցկացվել ինչպես պլանավորված էր, և որ Բրիտանիայում սահմանափակումների կրճատումը  նախատեսված է միայն մեկ օրվա համար: Ջոնսոնը հայտարարել է երկրի հարավում և արևելքում և  մայրաքաղաք Լոնդոնում նոր սահմանափակումներ կիրառելու  մասին: