ԱՀԿ-ի զեկույցը՝ Բրիտանիայում նոր տիպի կորոնավիրուսի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i130020-ԱՀԿ_ի_զեկույցը_Բրիտանիայում_նոր_տիպի_կորոնավիրուսի_մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմն ասել է.«Բրիտանիայում հայտնաբերված նոր տիպի կորոնավիրուսն ավելի վարակիչ է, սակայն փաստեր չկան այդ վիրուսի ավելի մահաբեր լինելու մասին»:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Դեկտեմբեր 22, 2020 07:12 Asia/Tehran

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմն ասել է.«Բրիտանիայում հայտնաբերված նոր տիպի կորոնավիրուսն ավելի վարակիչ է, սակայն փաստեր չկան այդ վիրուսի ավելի մահաբեր լինելու մասին»:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնատարները մամլո ասուլիս են անցկացրել, որի ընթացքում խոսել են Բրիտանիայում հայտնաբերված՝  մուտացիայի ենթարկված կորոնավիրուսի մասին:

Բրիտանիայի առողջապահության նախարարությունը անցած երկուշաբթի օրը հայտարարել է նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման մասին:

Մի շարք երկրներ, այդ թվում Իտալիան, Գերմանիան, Քուվեյթը, Նիդերլանդները, Իսպանիան և Իրանը դադարեցրել են դեպի Բրիտանիա և այդ երկրից կատարվող չվերթները: