ԱՀԿ-ի զեկույցը՝ Բրիտանիայում նոր տիպի կորոնավիրուսի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմն ասել է.«Բրիտանիայում հայտնաբերված նոր տիպի կորոնավիրուսն ավելի վարակիչ է, սակայն փաստեր չկան այդ վիրուսի ավելի մահաբեր լինելու մասին»:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնատարները մամլո ասուլիս են անցկացրել, որի ընթացքում խոսել են Բրիտանիայում հայտնաբերված՝ մուտացիայի ենթարկված կորոնավիրուսի մասին:
Բրիտանիայի առողջապահության նախարարությունը անցած երկուշաբթի օրը հայտարարել է նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման մասին:
Մի շարք երկրներ, այդ թվում Իտալիան, Գերմանիան, Քուվեյթը, Նիդերլանդները, Իսպանիան և Իրանը դադարեցրել են դեպի Բրիտանիա և այդ երկրից կատարվող չվերթները: