Յուպիտերն ու Սատուրնը 800 տարի անց հանդիպել են
https://parstoday.ir/hy/news/world-i130036-Յուպիտերն_ու_Սատուրնը_800_տարի_անց_հանդիպել_են
Արեգակնային համակարգի երկու ամենամեծ մոլորակները՝ Յուպիտերն ու Սատուրնը , 800 տարի անց դեկտեմբերի 21-ին երկնքում կրկին միացել են իրար: 8 դարերի ընթացքում առաջին անգամ աշխարհն ականատես եղավ «աստղագիտական ​​հանդիպման»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2020 13:13 Asia/Tehran

Արեգակնային համակարգի երկու ամենամեծ մոլորակները՝ Յուպիտերն ու Սատուրնը , 800 տարի անց դեկտեմբերի 21-ին երկնքում կրկին միացել են իրար: 8 դարերի ընթացքում առաջին անգամ աշխարհն ականատես եղավ «աստղագիտական ​​հանդիպման»:

Մոլորակների այս ֆենոմենը հնարավոր եղավ դիտել դեկտեմբերի 21-ին՝ մայրամուտից հետո:

Տասնյոթերորդ դարի գիտնական Գալիլեյի  ժամանակներից ի վեր սա առաջին դեպքն է, երբ Արեգակնային համակարգի երկու ամենամեծ մոլորակները մոտեցել են միմյանց: Մի երևույթ, որը կոչվում է աստղագիտական ​​հանդիպում:

Աստղագետների խոսքերով Արեգակնային համակարգի երկու ամենամեծ մոլորակների մերձեցումները հազվադեպ չեն: Յուպիտերը յուրաքանչյուր 20 տարին մեկ անցնում է իր հարևան Սատուրնի կողքով: Սակայն այս անգամ  տեղի է ունեցել չափազանց կարճ հեռավորության վրա մերձեցում, ինչը շատ հազվադեպ է լինում:

Գիտնականների խոսքերով՝ նման բան նախկինում եղել էր 1226 թվականին։