Յուպիտերն ու Սատուրնը 800 տարի անց հանդիպել են
Արեգակնային համակարգի երկու ամենամեծ մոլորակները՝ Յուպիտերն ու Սատուրնը , 800 տարի անց դեկտեմբերի 21-ին երկնքում կրկին միացել են իրար: 8 դարերի ընթացքում առաջին անգամ աշխարհն ականատես եղավ «աստղագիտական հանդիպման»:
Մոլորակների այս ֆենոմենը հնարավոր եղավ դիտել դեկտեմբերի 21-ին՝ մայրամուտից հետո:
Տասնյոթերորդ դարի գիտնական Գալիլեյի ժամանակներից ի վեր սա առաջին դեպքն է, երբ Արեգակնային համակարգի երկու ամենամեծ մոլորակները մոտեցել են միմյանց: Մի երևույթ, որը կոչվում է աստղագիտական հանդիպում:
Աստղագետների խոսքերով Արեգակնային համակարգի երկու ամենամեծ մոլորակների մերձեցումները հազվադեպ չեն: Յուպիտերը յուրաքանչյուր 20 տարին մեկ անցնում է իր հարևան Սատուրնի կողքով: Սակայն այս անգամ տեղի է ունեցել չափազանց կարճ հեռավորության վրա մերձեցում, ինչը շատ հազվադեպ է լինում:
Գիտնականների խոսքերով՝ նման բան նախկինում եղել էր 1226 թվականին։