Թրամփի կողմնակիցները գրոհել են ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի շենքը
https://parstoday.ir/hy/news/world-i130039-Թրամփի_կողմնակիցները_գրոհել_են_ԱՄՆ_ի_Օրեգոն_նահանգի_շենքը
Դոնալդ Թրամփի կողմնակիցները գրոհելով Օրեգոն նահանգի խորհրդարան, մտել են այդ նահանգի օրենսդրական շենք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2020 13:59 Asia/Tehran

Դոնալդ Թրամփի կողմնակիցները գրոհելով Օրեգոն նահանգի խորհրդարան, մտել են այդ նահանգի օրենսդրական շենք:

Երբ Օրեգոնի օրենսդիր մարմինը քննարկում էր այդ տարածքի բնակիչներին պետական օգնության փաթեթ  տրամադրելու նախագիծը, Թրամփի մի խումբ կողմնակիցներ մտել են այդ  շենք և բախվել անվտանգության ուժերի հետ,-հաղորդում է CBS News- ը:

Ոստիկանությունը ձերբակալել է երկու հարձակվողների:

Թրամփի կողմնակիցները, բղավելով Դոնալդ Թրամփի և ԱՄՆ-ի անունները, մտել են շենք և չնայած խոչընդոտներին, պղպեղի  սփրեյ են ցողել ոստիկանների վրա:

ABC News- ի փոխանցմամբ ՝ Օրեգոն նահանգի  հանրապետական ​​սենատոր Դալաս Հերդը երկուշաբթի օրը նահանգային  խորհրդարանի դռնբաց նիստում  մեղադրել է Սենատի  խոսնակ Փիթեր Քորթնիին նահանգի բնակիչներին  ճնշելու մեջ:

Հերդի հայտարարությունից հետո, խորհրդարանի նախագահը  կարգադրեց անջատել  հանրապետական ​​սենատորի բարձրախոսը:

Թրամփի մրցակիցներն ու դիտորդները  բազմիցս ԱՄՆ նախագահին մեղադրել են  կողմնակիցներին դրդելու մեջ: