ԱՄՆ-ում ոստիկանը սպանել է սևամորթ քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/world-i130120-ԱՄՆ_ում_ոստիկանը_սպանել_է_սևամորթ_քաղաքացի
ԱՄՆ ոստիկանությունը հրազենից սպանել է անպաշտպան սեւամորթ քաղաքացու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2020 12:49 Asia/Tehran

ԱՄՆ ոստիկանությունը հրազենից սպանել է անպաշտպան սեւամորթ քաղաքացու:

Ըստ «Ասոշիեյթեդ պրես» գործակալության, ԱՄՆ-ի ոստիկանությունն իր ռասիստական քայլերի շրջանակում,  Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում սպանել է մի սևամորթ քաղաքացու:

Ոստիկանը կրակել է  47-ամյա Մորիս Անդրե Հիլի վրա, ով իր ձեռքին միայն բջջային հեռախոս է ունեցել: Նա վնասվածքներից մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո:

Զեկույցը հարապարակվում է այն դեպքում, երբ Ջորջ Ֆլոյդի և շատ այլ ամերիկացի սեւամորթների սպանության ժամանակ ոստիկանության դաժանությունը ռասիզմի դեմ ծավալուն բողոքի ալիք է բարձրացրել ողջ ԱՄՆ-ում: