ԱՄՆ-ում ոստիկանը սպանել է սևամորթ քաղաքացի
Դեկտեմբեր 24, 2020 12:49 Asia/Tehran
ԱՄՆ ոստիկանությունը հրազենից սպանել է անպաշտպան սեւամորթ քաղաքացու:
Ըստ «Ասոշիեյթեդ պրես» գործակալության, ԱՄՆ-ի ոստիկանությունն իր ռասիստական քայլերի շրջանակում, Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում սպանել է մի սևամորթ քաղաքացու:
Ոստիկանը կրակել է 47-ամյա Մորիս Անդրե Հիլի վրա, ով իր ձեռքին միայն բջջային հեռախոս է ունեցել: Նա վնասվածքներից մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո:
Զեկույցը հարապարակվում է այն դեպքում, երբ Ջորջ Ֆլոյդի և շատ այլ ամերիկացի սեւամորթների սպանության ժամանակ ոստիկանության դաժանությունը ռասիզմի դեմ ծավալուն բողոքի ալիք է բարձրացրել ողջ ԱՄՆ-ում: