ՄԱԿ-ը քննադատել է Թրամփին՝ ամերիկացի ոճրագործներին ներում շնորհելու համար
Իրաքում քաղաքացիական անձանց սպանության համար դատապարտված չորս անձանց ներում շնորհելու ԱՄՆ նախագահի որոշումը քննադատության է արժանացել մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՝ ՄԱԿ-ի կողմից:
Euronews- ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով զբաղվող գրասենյակը չորեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում նշել է, որ խորապես մտահոգված է հանցագործներին ներում շնորհելու կապակցությամբ: «Այս վճիռները խթանում են անպատժելիությունը և ուրիշներին խրախուսում են ապագայում նման հանցագործություններ կատարել»:
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ համաներման հրամանագրերում հաշվի չեն առել կատարված հանցագործությունների լրջությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփիը ներում է շնորհել Blackwater ամերիկյան անվտանգության ընկերության նախկին չորս աշխատակիցների, որոնք ճաղերի հետևում են հայտնվել 2007 թվականին Բաղդադում իրաքցի խաղաղ բնակիչների սպանությունների համար։ Միջադեպը հայտնի է «Նասուրի հրապարակի կոտորածը» անվամբ:
2007-ի սեպտեմբերին Blackwater ահաբեկչական ընկերության չորս աշխատակիցները Բաղդադի Նասուր հրապարակում մի խումբ ամերիկացի դիվանագետների ուղեկցելիս կրակ են բացել խաղաղ քաղաքացիների վրա և սպանել 14 իրաքցու:
Թրամփն իր նախագահության օրոք 48 դատապարտյալների ներում շնորհելու և պատիժը մեղմելու հրաման է արձակել: