ՄԱԿ-ը քննադատել է Թրամփին՝ ամերիկացի ոճրագործներին ներում շնորհելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i130129-ՄԱԿ_ը_քննադատել_է_Թրամփին_ամերիկացի_ոճրագործներին_ներում_շնորհելու_համար
Իրաքում քաղաքացիական անձանց սպանության համար դատապարտված չորս անձանց ներում շնորհելու ԱՄՆ նախագահի որոշումը քննադատության է արժանացել մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՝ ՄԱԿ-ի կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2020 13:56 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը քննադատել է Թրամփին՝ ամերիկացի ոճրագործներին ներում շնորհելու համար

Իրաքում քաղաքացիական անձանց սպանության համար դատապարտված չորս անձանց ներում շնորհելու ԱՄՆ նախագահի որոշումը քննադատության է արժանացել մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՝ ՄԱԿ-ի կողմից:

Euronews- ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով զբաղվող գրասենյակը  չորեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում  նշել է, որ խորապես մտահոգված է հանցագործներին ներում շնորհելու կապակցությամբ: «Այս վճիռները խթանում են  անպատժելիությունը և ուրիշներին խրախուսում են ապագայում նման հանցագործություններ կատարել»:

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ համաներման հրամանագրերում  հաշվի չեն առել կատարված հանցագործությունների լրջությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփիը  ներում է  շնորհել Blackwater ամերիկյան անվտանգության  ընկերության նախկին չորս աշխատակիցների, որոնք ճաղերի հետևում են հայտնվել 2007 թվականին Բաղդադում իրաքցի խաղաղ բնակիչների սպանությունների համար։ Միջադեպը հայտնի է «Նասուրի հրապարակի կոտորածը» անվամբ:

2007-ի սեպտեմբերին Blackwater  ահաբեկչական ընկերության չորս  աշխատակիցները Բաղդադի Նասուր հրապարակում մի խումբ ամերիկացի դիվանագետների ուղեկցելիս կրակ են բացել խաղաղ քաղաքացիների վրա և սպանել 14 իրաքցու:

Թրամփն իր նախագահության օրոք 48 դատապարտյալների ներում շնորհելու և պատիժը մեղմելու հրաման է արձակել: