Լավրով. Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ճանապարհին արգելք չկա
https://parstoday.ir/hy/news/world-i130347-Լավրով._Իրանի_և_Ռուսաստանի_միջև_ռազմական_համագործակցության_ճանապարհին_արգելք_չկա
Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Իրանի հետ Ռուսաստանի պաշտպանական համագործակցությունը համապատասխանում է միջազգային իրավունքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2020 05:50 Asia/Tehran
  • Լավրով. Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ճանապարհին արգելք չկա

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Իրանի հետ Ռուսաստանի պաշտպանական համագործակցությունը համապատասխանում է միջազգային իրավունքին:

Sputnik– ին, տված հարցազրույցում, ՌԴ ԱԳՆ Լավրովն ասել է. «Ռուսաստանն անկասկած իրավունք ունի երաշխավորել իր պաշտպանական շահերը և Իրանի հետ Մոսկվայի ռազմական համագործակցության մեջ, որը լիովին համապատասխանում է ՌԴ միջազգային պարտավորություններին, առաջնահերթությունը տալիս է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը»: 

Լավրովը հավելել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության համար իրավական սահմանափակումներ չկան, և որ նախկինում գործող սահմանափակումները, ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած զենքի էմբարգոն, չեղարկվել են:

ՌԴ արտգործնախարարը հավելել է. «Ռազմական համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի քաղաքականությունը համահունչ է երկրի արտահանման օրենքներին»:

Իրանի  զենքի էմբարգոն չեղարկվեց ՀԳՀԾ-ի համաձայն ՝ այս տարվա հոկտեմբերին: Սահմանափակումներն ավտոմատ կերպով ավարտվեցին հոկտեմբերի 18-ին ՝ ՀԳՀԾ-ի հինգերորդ տարեդարձին: