ԱՄՆ-ի հերթական ծանր պարտությունը. Թրամփի կառավարության վերջին հարվածը ՀԳՀԾ-ից
ՄԱԿ-ի ԳԱ հինգերորդ հանձնաժողովը չի ընդունել ՀԳՀԾ-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի առաջարկը: Թրամփի կառավարությունը 2020թ. տարեվերջին ստացել է միջուկային համաձայնության վերջին հարվածը:
Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ, ԱՄՆ-ն փորձում էր ՄԱԿ-ում հակաիրանական պատժամիջոցների հանձնաժովովի վերականգնման հետ կապված երկու կետ ավելացնել ՄԱԿ-ի 2021թ. բյուջեում, սակայն խորհրդի անդամ 142 երկրներ դեմ են արտահայտվել առաջարկին:
ԱՄՆ-ի հիմնավորումն այն էր, որ ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցների հանձնաժողովը պետք է վերսկսի իր աշխատանքները, քանի որ ԱՄՆ-ն դուրս է եկել ՀԳՀԾ-ից ու և Վաշինգտոնի տեսանկյունից համաձայնագիրն այլևս գոյություն չունի:
ԱՄՆ-ի առաջարկին կողմ է քվեարկել 10 երկիր: 110 երկրներ դեմ է քվեարկել նախագծին, ևս 32-ը՝ ձեռնպահ:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության տեղակալ Էսհաղ Ալե Հաբիբը հայտարարել է, որ ԱՄՆ-ի այս քայլը քաղաքական և կոչ է արել քվեարկության դնել այն:
Նա նշել է, որ ՀԳՀԾ-ն բազմակողմանի դիվանագիտության ձեռքբերում է, հատկապես Իրանի համար ստեղծված արհեստական ճգնաժամի պայմաններում: Ալե Հաբիբը հավելել է. «2231 բանաձևը վավերացվել է ձայների մեծամասնությամբ և այն հաստատում է նաև ՀԳՀԾ-ն»: