Թուրքիայում 19-րդ դարի հայկական եկեղեցին կվերածվի «Հումորի համաշխարհային վարպետների տան»
https://parstoday.ir/hy/news/world-i130472-Թուրքիայում_19_րդ_դարի_հայկական_եկեղեցին_կվերածվի_Հումորի_համաշխարհային_վարպետների_տան
Թուրքիայի իշխանությունների որոշմամբ՝ հարավ-կենտրոնական Քոնիա նահանգում գտնվող եւ վերջերս վերանորոգված հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին կվերածվի մշակութային կենտրոնի, հայտնում է «Ագոս» թերթը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 01, 2021 14:34 Asia/Tehran
  • Թուրքիայում 19-րդ դարի հայկական եկեղեցին կվերածվի «Հումորի համաշխարհային վարպետների տան»

Թուրքիայի իշխանությունների որոշմամբ՝ հարավ-կենտրոնական Քոնիա նահանգում գտնվող եւ վերջերս վերանորոգված հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին կվերածվի մշակութային կենտրոնի, հայտնում է «Ագոս» թերթը:

19-րդ դարի շենքը փակ էր երկրպագության և այցելուների համար, սակայն վերականգնման նախագծի ավարտից հետո այն կբացվի որպես «Հումորի համաշխարհային վարպետների տուն»: Հումորի կենտրոնի բացվելու հստակ ամսաթիվը հայտնի չէ:

Վերանորոգման ծրագիրն իրականացվել է Աքշեհիրի քաղաքապետարանի և Քոնիայի տարածաշրջանային զարգացման ծրագրի վարչության (KOP) կողմից. ընդհանուր արժեքը կազմել է 3.5 միլիոն թուրքական լիրա:

Այս տարի սա վերջին և թվով 6-րդ քրիստոնեական հուշարձանն է, որը վերափոխվում է զբոսաշրջության վայրի կամ մզկիթի: Ավելի վաղ վերափոխման էին ենթարկվել բյուզանդական չորս եկեղեցի և Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio