Ընդհանուր առմամբ ԼՂ է վերադարձել մոտ 47 հազար մարդ
https://parstoday.ir/hy/news/world-i130476-Ընդհանուր_առմամբ_ԼՂ_է_վերադարձել_մոտ_47_հազար_մարդ
Ռուսական խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2021 15:16 Asia/Tehran
  • Ընդհանուր առմամբ ԼՂ է վերադարձել մոտ 47 հազար մարդ

Ռուսական խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Մեկ օրում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 220 փախստական։

«Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել մոտ 47 հազար փախստական։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է դիտորդական կետերից շուրջօրյա ռեժիմով հետևել հրադադարի պահպանմանը։

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio