Կորոնավիրուսի բռնկման հետևանքով, ԱՄՆ-ում աճել են դեղորայքի գները
https://parstoday.ir/hy/news/world-i130495-Կորոնավիրուսի_բռնկման_հետևանքով_ԱՄՆ_ում_աճել_են_դեղորայքի_գները
Չնայած ԱՄՆ – ում կորոնավիրուսի պանդեմիային և ամերիկացիների տնտեսական խնդիրներին, դեղագործական բազմաթիվ ընկերություններ բարձրացրել են դեղորայքի գները:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 02, 2021 07:40 Asia/Tehran

Չնայած ԱՄՆ – ում կորոնավիրուսի պանդեմիային և ամերիկացիների տնտեսական խնդիրներին, դեղագործական բազմաթիվ ընկերություններ բարձրացրել են դեղորայքի գները:

«Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ, դեղագործական  և արտադրական ընկերությունները, ներառյալ՝ Pfizer- ը և մի շարք այլ խոշոր ընկերություններ, հայտարարել են հունվարի սկզբին ԱՄՆ-ում ավելի քան 300 տեսակ դեղերի գինը բարձրացնելու մտադրության մասին:

Գնի բարձրացումը տեղի է ունենում չնայած  աշխարհում և ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածմանը:

Կորոնավիրուսի պանդեմիան դարձել է աշխարհի ամենակարևոր առողջապահական խնդիրը:

Վերջերս, «բրիտանական կորոնավիրուսի» հայտնաբերումից հետո, որն ավելի արագ է փոխանցվում, վարակվածության և վիրուսից գրանցված մահերի թվերն աճել են: