Ամերիկյան հիվանդանոցները ճգնաժամի մեջ են
https://parstoday.ir/hy/news/world-i130659-Ամերիկյան_հիվանդանոցները_ճգնաժամի_մեջ_են
ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակվածության աճի պատճառով, վարակակիրներին տեղափոխող շտապօգնության մեքենաները ստիպված են ժամերով սպասել Կալիֆոռնիայի հիվանդանոցների առջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2021 07:10 Asia/Tehran

ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակվածության աճի պատճառով, վարակակիրներին տեղափոխող շտապօգնության մեքենաները ստիպված են ժամերով սպասել Կալիֆոռնիայի հիվանդանոցների առջև:

Իրանի ռադիոհեռուստատեսության գործակալության փոխանցմամբ ՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացումների թվի աճը լուրջ ճգնաժամ է առաջացրել հիվանդանոցների և բուժանձնակազմի համար:

Վերջին օրերին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով, զինված ուժերը նույնպես ներգրավվել են  հիվանդանոցներին օգնելու աշխատանքներին:

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի պաշտոնյաները կիրակի օրը հայտարարել են, որ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ քաղաքում կորոնավիրուսից մահանում է մեկ հիվանդ, հավելելով, որ բանակը նույնպես միացել է հիվանդանոցներին օգնելու աշխատանքներին:

Ըստ Լոս Անջելեսի պաշտոնյաների, Կալիֆոռնիայում  կորոնավիրուսի աճի պատճառով,  բժշկական ռեսուրսները բավարար չեն և զինվորականները տեղակայվել են հիվանդանոցներում՝ հիվանդների թթվածնի մատակարարման սարքավորումներն  ապահովելու համար:

Նման իրավիճակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակիցներին կոչ է արել բողոքի ցույց անցկացնել, որպեսզի պահպանի իր իշխանությունն իսկ Ջո Բայդենը ցանկանում է մուտք գործել Սպիտակ տուն: