Ամերիկյան հիվանդանոցները ճգնաժամի մեջ են
ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակվածության աճի պատճառով, վարակակիրներին տեղափոխող շտապօգնության մեքենաները ստիպված են ժամերով սպասել Կալիֆոռնիայի հիվանդանոցների առջև:
Իրանի ռադիոհեռուստատեսության գործակալության փոխանցմամբ ՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացումների թվի աճը լուրջ ճգնաժամ է առաջացրել հիվանդանոցների և բուժանձնակազմի համար:
Վերջին օրերին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով, զինված ուժերը նույնպես ներգրավվել են հիվանդանոցներին օգնելու աշխատանքներին:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի պաշտոնյաները կիրակի օրը հայտարարել են, որ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ քաղաքում կորոնավիրուսից մահանում է մեկ հիվանդ, հավելելով, որ բանակը նույնպես միացել է հիվանդանոցներին օգնելու աշխատանքներին:
Ըստ Լոս Անջելեսի պաշտոնյաների, Կալիֆոռնիայում կորոնավիրուսի աճի պատճառով, բժշկական ռեսուրսները բավարար չեն և զինվորականները տեղակայվել են հիվանդանոցներում՝ հիվանդների թթվածնի մատակարարման սարքավորումներն ապահովելու համար:
Նման իրավիճակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակիցներին կոչ է արել բողոքի ցույց անցկացնել, որպեսզի պահպանի իր իշխանությունն իսկ Ջո Բայդենը ցանկանում է մուտք գործել Սպիտակ տուն: