Թրամփի կողմնակիցները մուտք են գործել Կոնգրեսի շենք
https://parstoday.ir/hy/news/world-i130697-Թրամփի_կողմնակիցները_մուտք_են_գործել_Կոնգրեսի_շենք
Թրամփի կողմնակիցները մուտք են գործել Կոնգրեսի շենք, որից հետո, ընտրությունների արդյունքները հաստատելու նպատակով գումարված Ներկայացուցիչների պալատի և Սենատի համատեղ նիստը դադարեցվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2021 06:34 Asia/Tehran

Թրամփի կողմնակիցները մուտք են գործել Կոնգրեսի շենք, որից հետո, ընտրությունների արդյունքները հաստատելու նպատակով գումարված Ներկայացուցիչների պալատի և Սենատի համատեղ նիստը դադարեցվել է:

Մինչ այդ, Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ են գրանցվել գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և իրավապահների միջև։

Ցուցարարները Կոնգրեսի շենքից իջեցրել են ամերիկյան դրոշը:

«Ես Բաղդադում չեմ, Քաբուլում չեմ, երկրի սահմաններից դուրս վտանգավոր վայրում չեմ գտնվում, սա Միացյալ Նահանգների մայրաքաղաքն է, աշխարհը մեզ է նայում:», - ուղիղ եթերում ասել է ABC News- ի լրագրողը:

 

Սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ անկարգությունների անմիջական պատասխանատուն Դոնալդ Թրամփն է, որը հստակ հայտարարել էր, որ ամեն ինչ անելու է իշխանության ղեկինմնալու համար՝ ներառյալ ապստամբությունը և բռնության հրահրումը: Թրամփը կգրանցվի որպես պատմության մեջ ամենավատ ու ամենավտանգավոր նախագահը:

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնն ամոթալի է որակել ԱՄՆ Կոնգրեսի վրա հարձակումը և Թվիթերում գրել, որ ԱՄՆ-ում իշխանության փոխանցումը պետք է լինի խաղաղ և կարգավորված:

«Վաշինգտոնից ցնցող տեսարաբններ են ցուցադրվում:. Ժողովրդավարական այս ընտրությունների արդյունքները պետք է հարգել»:», - Թվիթերում գրել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը  Թրամփին և նրա կողմնակիցներին կոչ է արել հարգել ամերիկացի ընտրողների որոշումը և դադարեցնել ժողովրդավարության խարխլումը:

Հեյկո Մաասը Թվիթերում գրել է. «Ժողովրդավարության թշնամիները ուրախ կլինեն Վաշինգտոնից ցուցադրվող  այս անհավատալի պատկերներով»:

Կանադայի վարչապետ  Ջասթին Թրյուդոն նույնպես մտահոգություն է հայտնել Միացյալ Նահանգներում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ և կոչ արել դադարեցնել բռնությունները: