Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի
Նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից Վաշինգտոնում հրահրած անկարգությունների և Կոնգրեսի շենքի գրավման հետևանքով, զոհվել է չորս քաղաքացի:
Վաշինգտոնի ոստիկանապետ Ռոբերտ Քոնտեն հայտարարել է, որ սպանվածների թվում կա մի կին, որը սպանվել է ոստիկանների կրակոցի հետևանքով:
Եվս երեք անձ վիրավորվել է:
Անցած գիշեր, Նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ավարտից մի քանի ժամ անց, մեկնարկել են Կոնգրեսի համատեղ լսումները, փոխնախագահ Մայք Փենսի նախագահությամբ, սակայն Թրամփի կողմնակիցները մուտք են գործել Կոնգրեսի շենք, որից հետո նիստը դադարեցվել է:
Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կոնգրեսի շենք, որցի հետո փորձել են մուտք գործել նաև այն շինությունը, որտեղ հաշարկվում էին ընտրական քոլեջի ձայները, Կոնգրեսի բոլոր դռները փակվել են, իսկ անվտանգության ուժերը պատ են ակզմել ապստամբների դեմ:
Ի վերջո, անվտանգության ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել Կոնգրեսի վրա: