ԱՄՆ նախագահն արձագանքլ է իր թվիթերյան հաշվի կասեցմանը
https://parstoday.ir/hy/news/world-i130786-ԱՄՆ_նախագահն_արձագանքլ_է_իր_թվիթերյան_հաշվի_կասեցմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թվիթերի իր հաշիվը փակվելուց հետո հայտարարել է. «Ես չեմ լռելու, և մտածում եմ առաջիկայում ստեղծել ժողովրդի հետ շփվելու նոր կայք»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 09, 2021 06:40 Asia/Tehran

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թվիթերի իր հաշիվը փակվելուց հետո հայտարարել է. «Ես չեմ լռելու, և մտածում եմ առաջիկայում ստեղծել ժողովրդի հետ շփվելու նոր կայք»:

Թրամփը հավելել է, որ Թվիթերն ավելի ու ավելի է խորացել խոսքի ազատության արգելքի հարցում, իսկ ընկերության աշխատակիցները,  դեմոկրատների և  ձախերի հետ համակարգված ձևով, քայլեր են ձեռնարկել իրեն լռեցնելու համար:

Թվթիերը հայտարարել է, որ կասեցրել է նաև Դոնալդ Թրամփի մերձավոր գործընկերների, այդ թվում ՝ Ազգային անվտանգության նախկին խորհրդական գեներալ Մայքլ Ֆլինի և նախընտրական շտաբի փաստաբան Սիդնեյ Փաուելի հաշիվները ՝ Թրամփի կողմնակիցներին բռնությունների դրդելու նպատակով իրենց հաշիվների օգտագործումը կանխելու համար:

Նախագահի թվիթերյան հաշիվն ուներ ավելի քան 88 միլիոն հետեւորդ: Ավելի վաղ, Թվիթերը նշում էր Թրամփի այն հաղորդագրությունները, որոնց ճշմարտացիությունը հստակ չէր:

Որոշ ժամանակ առաջ, Ֆեյսբուք և Ինստագրամ ընկերությունները նույնպես ընդմիշտ փակել են Թրամփի օգտահաշիվները: