Այլ երկրներում ԱՄՆ հեղաշրջման փորձերն իրականություն դարձան այդ երկրում
Հունվար 09, 2021 12:46 Asia/Tehran
ՌԴ Դումայի միջազգային կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլոցկին ասել է. «Տարբեր երկրներում գունավոր հեղափոխություններ իրականացնելու ԱՄՆ-ի ջանքերը բումերանգի պես վերադարձել են այդ երկիր»:
Ռուս պաշտոնյան France 24-ի ինտերնետային կայքին ասել է. «Ներկայումս ԱՄՆ կառավարման համակարգում ականատես ենք լինում ճգնաժամի: ԱՄՆ-ն այլեւս չի կարող ժողովրդավարության բնօրրանի հավակնություն ունենալ և այլ երկրների համար ընտրական չափանիշներ սահմանել»:
ԱՄՆ-ն տարիներ շարունակ հեղաշրջումներ և գունավոր և թավշյա հեղափոխություններ է իրականացրել տարբեր երկրներում, իսկ հիմա նման ապստամբություն է տեղի ունեցել հենց այդ երկրում:
Սակայն հեղաշրջումն իրականություն չի դառնա, քանի որ ԱՄՆ-ն Վաշինգտոնում դեսպանատուն չունի: