Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարվել
https://parstoday.ir/hy/news/world-i130924-Վաշինգտոնում_արտակարգ_դրություն_է_հայտարարվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել՝ նախագահական ընտրություններում հաղթած Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ և դրանից հետո անվտանգությունն ապահովելու համար:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 12, 2021 07:21 Asia/Tehran

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել՝ նախագահական ընտրություններում հաղթած Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ և դրանից հետո անվտանգությունն ապահովելու համար:

Սպիտակ Տան տարածած հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել՝ նախագահական ընտրություններում հաղթած դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այդ մասին հաղորդել է Ֆարս լրատվական գործակալությունը: Արտակարգ դրությունը լինելու է հունվարի 11-ից մինչև հունվարի 24-ը:

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ արտոնել է 15 հազար զինծառայողների տեղակայումը ՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենի անվտանգությունը պաշտպանելու համար:

CNN- ի թղթակիցը հաղորդել է նաև Սպիտակ տան դիմաց  զորքի տեղակայման և տարածքը ցանկապատելու մասին:

ԱՄՆ Դաշնային ոստիկանությունը տեղեկատվություն է ստացել զինված խմբի մասին, որը հունվարի 16-ին  նախատեսում է ժամանել Վաշինգտոն:

Հաղորդվում է, որ հունվարի 17-ից 20-ը զինված խմբերը նախատեսում են բողոքի ցույցեր  անցկացնել Կոնգրեսի դիմաց: