ԱՄՆ-ում գրանցվել է ոստիկանի կողմից սևամորթի սպանության հերթական դեպքը
https://parstoday.ir/hy/news/world-i131117-ԱՄՆ_ում_գրանցվել_է_ոստիկանի_կողմից_սևամորթի_սպանության_հերթական_դեպքը
ԱՄՆ-ում ռասայական խտրականության և սևամորթների նկատմամբ բռնության ֆոնին, ոստիկանը սպանել է Տեխասի սևամորթ քաղաքացու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2021 08:12 Asia/Tehran

ԱՄՆ-ում ռասայական խտրականության և սևամորթների նկատմամբ բռնության ֆոնին, ոստիկանը սպանել է Տեխասի սևամորթ քաղաքացու:

 Պատրիկ Ուորենի տան հսկիչ համակարգից վերցված կադրերում երեւում է, թե ինչպես է ոստիկանը նրան դուրս հանում դռնից, որից հետո լսվում է կրակոցի ձայն:

Հոգեկան հիվանդությամբ տառապող սևամորթ Պատրիկ Ուորենի ընտանիքը, որը օգնություն էր խնդրել ոստիկանից, վերջինիս խնդրել է չկրակել Ուորենի ուղղությամբ, սակայն ոստիկանը սպանել է տղամարդուն: 

52-ամյա սևամորթ տղամարդը,  ծանր վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:

Ուորենի փաստաբան Լի Մերիտի խոսքով ՝ ոստիկանությունը հոգեկան հիվանդների խնդիրներով զբաղվող սպա ուղարկելու փոխարեն ուղարկել է մի աշխատակցի, որն այդ ոլորտում փորձ չի ունեցել և դիմել է զենքի գործադրման: 

Ըստ պաշտոնական վիճակագրության, վերջին մի քանի տարիների ընթացքում, ոստիկանների կողմից քաղաքացիների սպանությունների թիվն աճել է: