Հունվար 19, 2021 17:15 Asia/Tehran
  • Եվրահանձնաժողովի նախագիծը՝ եվրոպական ընկերություններին ԱՄՆ-ի պատժամիջոցներից պաշտպանելու համար

Եվրահանձնաժողովը նախագիծ է ներկայացրել ԱՄՆ-ի պատժամիջոցներից եվրոպական ընկերություններին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու համար:

Եվրահանձնաժողովը, մի նախագիծ ներկայացնելով, մտադիր է  ավելի մեծ աջակցություն ցուցաբերել եվրոպական ընկերություններին՝ երրորդ երկրների, այդ թվում ՝ ԱՄՆ-ի  պատժամիջոցներից պաշտպանելու համար:

Եվրահանձնաժողովն այդ նախագիծը ներկայացրել է երեքշաբթի օրը, ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից առաջ: 

Եվրահանձնաժողովն իր առաջարկած նախագծով նպատակ ունի ամրապնդել եվրոյի դիրքը և նվազեցնել պատժամիջոցների նկատմամբ Եվրոպայի խոցելիությունը:

Եվրահանձնաժողովի նախագծի համաձայն՝ եվրոպական կառույցները բողոքում են ԱՄՆ կառավարության հակաիրանական  պատժամիջոցների դեմ, քանի որ դրանք բացասական հետևանքներ ունեն եվրոպական ընկերությունների համար :

Նախագծում նշվում է, որ երրորդ երկրների միակողմանի գործողությունները խափանել են այլ երկրների հետ եվրոպական ընկերությունների օրինական առևտուրն ու ներդրումները:

 

Պիտակ