Թրամփի «վերջը»
https://parstoday.ir/hy/news/world-i131388-Թրամփի_վերջը
Քառամյա նախագահությունից հետո, Դոնալդ Թրամփն այսօր լքեց Սպիտակ տունը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2021 05:54 Asia/Tehran

Քառամյա նախագահությունից հետո, Դոնալդ Թրամփն այսօր լքեց Սպիտակ տունը

Ուղղաթիռով Սպիտակ տունը լքելուց առաջ, Թրամփը հայտարարել է. «Ցանկանում եմ հրաժեշտ տալ: Սակայն հուսով եմ, այս հրաժեշտը երկար չի տևի»: Այնուհետև, Թրամփը խոսել է  իր նախագահության 4 տարիների ձեռքբերումների մասին:

Նա նշել է. «Եթե կորոնավիրուսի պանդեմիան չլիներ, մենք աննախադեպ ցուցանիշներ կներկայացնեինք»: 

Հաջողություն մաղթելով նոր կառավարությանը, Թրամփը նշել է. «Մենք կրկին կվերադառնանք ինչ որ ձևով»:

Հատկանշական է, որ փորձագետները կորոնավիրուսի պանդեմիայի դեմ անարդյունավետ պայքարը համարում են ընտրություններում Թրամփի պարտության հիմնական պատճառը:

ԱՄՆ-ից բացի, մի շարք այլ երկրներ նույնպես, համարյա միաժամանակ, ստեղծել են կորոնավիրուսի պատվաստանյութ: