Բայդենի երդմնակալության արարողությունն ամենատարբերվողն էր այդ երկրի պատմության մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i131396-Բայդենի_երդմնակալության_արարողությունն_ամենատարբերվողն_էր_այդ_երկրի_պատմության_մեջ
Սպառնալիքների, հակասությունների և տեղի ունեցած մի շարք իրադարձությունների պատճառով, ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունն ամենատարբերվողն էր այդ երկրի պատմության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2021 06:21 Asia/Tehran

Սպառնալիքների, հակասությունների և տեղի ունեցած մի շարք իրադարձությունների պատճառով, ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունն ամենատարբերվողն էր այդ երկրի պատմության մեջ:

Հարկ է նշել, որ երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ այնպիսի պայմաններում, երբ այդ երկիրն աշխարհում առաջին տեղում է՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների և մահացության ցուցանիշներով:

Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ, Կոնգրեսի դիմաց ծածանվել է 200 հազար դրոշ, այն մարդկանց անունից, ովքեր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, չեն կարողացել մասնակցել արարողությանը: Սակայն այս որոշման հիմնական պատճառն այնուամենայնիվ, եղել է Կոնգրեսի վրա Թրամփի կողմնակիցների հավանական հարձակման վախը և անվտանգության հատուկ միջոցառումները:

Արարողությունն անցկացվել է անվտանգության խստագույն միջոցառումների պայմաններում: Ազգային գվարդիայի մեծ թվով զինծառայողների ներկայությունը նույնպես այս արարողության տարբերվող լինելու պատճառներից էր: Ներքին անվտանգության աղբյուրներն ավելի վաղ հայտարարել էին, որ Թրամփի կողմնակիցները դիվերսիոն հարձակումներ են պլանավորել հունվարի 20-ին: Բացի Վաշինգտոնից, ԱՄՆ-ի բոլոր նահանգների տեղական Կոնգրեսի շենքերը նույնպես գտնվում են խիստ վերահսկողության տակ՝ Թրամփի կողմնակիցների հարձակման վախից:

Բայդենի երդմնակալության արարողության տարբերվող լինելու մյուս պատճառն այդ արարողությանը Դոնալդ  Թրամփի բացակայությունն էր: