Եվրոպան դժգոհ է ամերիկյան Pfizer ընկերության գործունեությունից
https://parstoday.ir/hy/news/world-i131502-Եվրոպան_դժգոհ_է_ամերիկյան_pfizer_ընկերության_գործունեությունից
Եվրոպայում կորոնավիրուսի տարածման ֆոնին, եվրոպական երկրների պաշտոնյաները հայտարարել են, որ ամերիկյան Pfizer ընկերությունը կրճատել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաքումը ԵՄ անդամ երկրներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2021 12:09 Asia/Tehran
  • Եվրոպան դժգոհ է ամերիկյան Pfizer ընկերության գործունեությունից

Եվրոպայում կորոնավիրուսի տարածման ֆոնին, եվրոպական երկրների պաշտոնյաները հայտարարել են, որ ամերիկյան Pfizer ընկերությունը կրճատել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաքումը ԵՄ անդամ երկրներին:

Եվրոպական երկրների պաշտոնյաները հայտարարել են, որ ընկերությունը կիսով չափ կրճատել է ԵՄ անդամ երկրներ ուղարկվող պատվաստանյութի քանակը:

Ռոյթերսին տված հարցազրույցում, Ռումինիայի առողջապահության փոխնախարար Անդրեյ Բաչիոն հայտարարել է, որ այդ երկիրը ստացել է այս շաբաթվա համար նախատեսված պատվաստանյութի նախատեսված քանակի կեսը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնը հինգշաբթի օրը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի երեք նոր շտամերի (անգլիական, աֆրիկյան և բրազիլական) ի հայտ գալը կհանգեցնի Եվրոպայում վիրուսով վարակվածության ցուցանիշների աճի: