ԱՄՆ-ում ոստիկանը վրաերթի է ենթարկել հետիոտներին
Հունվար 24, 2021 09:16 Asia/Tehran
Վերջերս տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքի ոստիկանության սպան վրաերթի ենթարկում մի խումբ հետիոտների:
Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ վրաերթի հետևանքով, մի հոգի ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Քաղաքացիները քննադատել են ոստիկանի սարսափելի քայլը և ոստիկանը փախուստի է դիմել:
Տեսանյութի հրապարակվելուց հետո, Տակոմայի ոստիկանության անվտանգության ուժերը հայտարարել են, որ դեպքի կապակցությամբ հետաքննություն են սկսելու: