Գերմանիայի արտգործնախարարի հակաիրանական դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i131754-Գերմանիայի_արտգործնախարարի_հակաիրանական_դիրքորոշումը
Սպիտակ տան քաղաքականությանը համահունչ հակաիրանական դիրքորոշում ընդունելով, Գերմանիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Եվրոպան և Վաշինգտոնը կարող են կանխել Իրանի հասանելիությունը միջուկային զենքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2021 14:50 Asia/Tehran
  • Գերմանիայի արտգործնախարարի հակաիրանական դիրքորոշումը

Սպիտակ տան քաղաքականությանը համահունչ հակաիրանական դիրքորոշում ընդունելով, Գերմանիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Եվրոպան և Վաշինգտոնը կարող են կանխել Իրանի հասանելիությունը միջուկային զենքին:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ողջունելով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի միջազգային դիրքորոշումը, Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ Եվրոպան և Վաշինգտոնը կարող են կանխել միջուկային զենքին Իրանի հասանելիությունը:

ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի ապօրինի հրաժարվելուց հետո, համաձայնության անդամ եվրոպական երկրները նույնպես չեն կատարել իրենց հանձնառությունները:

Իրանի միջուկային կենտրոններին ամենաշատ հասանելիությունն ունեցող ՄԱԳԱՏԷ-ն իր զեկույցներում բազմիցս խոստովանել է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: