ԴԱԻՇ-ի գրոհայինները ձգտում են միջուկային զենք ձեռք բերել. Եվրահանձնաժողով
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները ձգտում են միջուկային, կենսաբանական և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենք ձեռք բերել՝ դրանք Եվրոպայում գործածելու համար։
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Ժորժի Բերտու Սիլվան Լոնդոնում բացվող Security and Counter Terror Expo ցուցահանդեսի շրջանակում կազմակերպված հակաահաբեկչական հարցերով խորհրդաժողովին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Մենք ունենք հաստատված մտահոգություններ, որոնք վերաբերում են քիմիական, կենսաբանական և միջուկային զենքին»,- հայտնել է Սիլվան։ Նրա խոսքերը հաստատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի օգնական Ջեյմին Շեան։
Նա չի բացառել, որ ԴԱԻՇ-ը կարող է մասնատվել երկու առանձին խմբավորման, որոնցից մեկը պատասխանատվություն կկրի, այսպես կոչված, խալիֆայության ակտիվորեն կրճատվող տարածքների պաշտպանության համար, մյուսը կարող է զբաղվել Եվրոպայում ահաբեկչական բջիջների ստեղծմամբ։