Չինաստանը DF-41 նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել
https://parstoday.ir/hy/news/world-i13195-Չինաստանը_df_41_նորագույն_միջմայրցամաքային_բալիստիկ_հրթիռ_է_փորձարկել
Չինաստանն ապրիլի 19-ին փորձարկել է անհատական նշանառության առանձնացող մարտագլխիկով DF-41 նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Այս մասին գրում է The Washington Free Beacon-ը՝ վկայակոչելով Պենտագոնում իր աղբյուրները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2016 14:02 Asia/Tehran
  • Չինաստանը DF-41 նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

Չինաստանն ապրիլի 19-ին փորձարկել է անհատական նշանառության առանձնացող մարտագլխիկով DF-41 նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Այս մասին գրում է The Washington Free Beacon-ը՝ վկայակոչելով Պենտագոնում իր աղբյուրները։

Նրանց փոխանցմամբ՝ ամերիկյան հետախուզական արբանյակները ֆիքսել են անհատական նշանառության երկու մարտագլխիկների թռիչքը, որոնք առանձնացել էին կրիչից։

Պենտագոնի ներկայացուցիչները չեն հայտնել, թե որտեղից է գործարկվել հրթիռը։

DF-41-ի նախկին փորձարկումն իրականացվել էր անցյալ տարվա դեկտեմբերին։ ԱՄՆ հետախուզական ծառայությունների տեղեկություններով՝ հրթիռն ունի ավելի քան 10 հազար կմ հեռահարություն եւ կարող է խոցել ԱՄՆ տարածքում ցանկացած թիրախ։ Այն կարող է հագենալ անհատական նշանառության 10 միջուկային մարտագլխիկներով։