Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև երկխոսությունը պետք է շարունակվի. Շտայնմայեր
https://parstoday.ir/hy/news/world-i13219-Ռուսաստանի_և_ՆԱՏՕ_ի_միջև_երկխոսությունը_պետք_է_շարունակվի._Շտայնմայեր
Գերմանիան դրական է գնահատում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքի վերսկսումը։ Այս մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2016 15:48 Asia/Tehran
  • Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև երկխոսությունը պետք է շարունակվի. Շտայնմայեր

Գերմանիան դրական է գնահատում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքի վերսկսումը։ Այս մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«Լավ է, որ այսօր կայացել է գրեթե երկու տարում Խորհրդի շրջանակում առաջին հանդիպումը։ Նույնիսկ Ուկրաինայում իրավիճակի էսկալացիայի բարդ պահերին ես կողմ եմ հանդես եկել այն բանին, որպեսզի Ռուսաստանի հետ բանակցային թելը չկտրենք»,- ասել է նա։

«Հենց բարդ թեմաների բազմազանության պատճառով այդ երկխոսությունն ինքնին արժեքավոր է և պետք է շարունակվի»,- նշել է նախարարը։

Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերն իր հերթին նշել է, որ Գերմանիան ողջունում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպման անցկացումը, և կարծում է, որ դաշինքն ու Մոսկվան պետք է շարունակեն երկխոսությունը կարծիքների փոխանակման իրականացման և հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար։