Human Rights Watch. ԱՄՆ-ը դերակատարություն է ունեցել Եմենի ավերման հարցում
Անդրադառնալով Եմենն ավերելու հարցում ԱՄՆ-ի դերակատարությանը, Human Rights Watch- ի պաշտոնյան նշել է, որ աաուդյան ագրեսոր կոալիցիայի հրահրած պատերազմին ԱՄՆ-ի աջակցության ավարտը չի նշանակում, որ Եմենի աղետում այդ երկրի դերն անտեսվելու է:
Human Rights Watch- ի գործադիր տնօրեն Սառա Ուիթսոնն ի պատասխան Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի վերջին հայտարարությանը, Թվիթերում գրել է.«Եմենի դեմ սաուդյան ագրեսոր կոալիցիայի պատերազմին ԱՄՆ աջակցության ավարտը դեռևս կասկածի տակ է և բավարար չէ այդ երկիրին հասցված վնասները փոխհատուցելու համար»:
Ուիթսոնն ընդգծել է, որ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած ագրեսիային ԱՄՆ-ի աջակցությունը չի նշանակում, որ այդ երկրում պատերազմն ավարտվել է:
Մեկ այլ թվիթում Ուիթսոնը գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն աջակցել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային՝ Եմենի դեմ պատերազմում:
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Բայդենը կդադարեցնի ԱՄՆ աջակցությունը Եմենի դեմ հարձակումներում սաուդյան կոալիցիային:
ԱՄՆ-ը Եմենի դեմ պատերազմում սաուդյան ագրեսիվ կոալիցիայի գլխավոր աջակիցն է: