Թուրքիայի զինված ուժերը ուսումնական ծրագիր կանցկացնեն Լիբիայի ռազմածովային ուժերի համար
(last modified Sun, 07 Feb 2021 06:45:04 GMT )
Փետրվար 07, 2021 10:15 Asia/Tehran
  • Թուրքիայի զինված ուժերը ուսումնական ծրագիր կանցկացնեն Լիբիայի ռազմածովային ուժերի համար

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի զինված ուժերն ուսումնական ծրագիր են անցկացնելու Լիբիօայի ռազմածովային ուժերի համար:

Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նախարարությունը հայտարարել է. «Ուսումնական ծրագրի այս շրջանն անցկացվելու է Թուրքիայի ու Լիբիայի միջև վերապատրաստման, համագործակցության և ռազմական խորհրդատվության մասին համաձայնագրի շրջանակներում ՝ Խումս քաղաքում գտնվող ռազմածովային ուժերի համատեղ ուսումնական կենտրոնում»:

Լիբիայում Ազգային միասնության կառավարության ուժերի և գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Ազգային բանակի»  ուժերի միջև բախումների ֆոնին, Անկարան մտավ այդ հակամարտության մեջ և պաշտոնապես իր աջակցությունը ցուցաբերեց Ֆայեզ ալ-Սիրաջի կառավարությանը, որը պայքարում է Լիբիայի արևելյան բանակի հրամանատար  Խալիֆա Հաֆթարի կառավարության դեմ:

Անցած տարի, Լիբիայի ազգային միասնության կառավարության նախագահ Ֆայեզ Ալ-Սերաջի Անկարա կատարած այցի  և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման շրջանակներում, կողմերը ստորագրեցին մի  շարք համաձայնագրեր՝ անվտանգության ու տնետսական ոլորտների վերաբերյալ: