ՄԱԿ-ը նախազգուշացրել է համավարակի պատճառով աշխարհում պարենի հնարավոր դեֆիցիտի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i133644-ՄԱԿ_ը_նախազգուշացրել_է_համավարակի_պատճառով_աշխարհում_պարենի_հնարավոր_դեֆիցիտի_մասին
2021 թվականին հատկապես աղքատ երկրները կանգնել են պարենային ճգնաժամի ռիսկի առաջ: Դա պայմանավորված է համավարակի հետևանքով մթերքի գնաճով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2021 14:48 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը նախազգուշացրել է համավարակի պատճառով աշխարհում պարենի հնարավոր դեֆիցիտի մասին

2021 թվականին հատկապես աղքատ երկրները կանգնել են պարենային ճգնաժամի ռիսկի առաջ: Դա պայմանավորված է համավարակի հետևանքով մթերքի գնաճով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին The Guardian-ին հայտնել է 2021-ին պարենային համակարգերի համաժողովի ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ագնես Կալիբատան:

«Պարենային համակարգերը կրճատվել են COVID-19-ի պատճառով:  Պարենամթերքը թանկացել է, շատ տեղերում այն մարդկանց համար անհասանելի է դարձել:  Պարենի հարցն այս տարի ավելի սուր է, քան նախորդ տարի»,- հայտարարել է մասնագետը:

Նա ընդգծել է, որ հիմնական հարվածը հասել է շուկաներին: Կարանտինի պատճառով փակվել են մթերային շուկաները, ինչը հանգեցրել է ֆերմերների վիճակի վատթարացմանը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio