Կորոնավիրուսի պատվաստանյութի սակավության պատճառով, ԱՄՆ-ն օգնություն է խնդրել Ռուսաստանից
ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատվաստանյութի սակավության պատճառով ամերիկացի դիվանագետները Ռուսաստանից և այլ երկրներից օգնություն են խնդրել պատվաստանյութ ստանալու համար:
Washington Post օրաթերթի տեղեկացմամբ, կորոնավիրուսի պատվաստանյութի սակավության պատճառով, ԱՄՆ-ի պետքարտուղարությունն իր դիվանագետներին հարկադրել է այլ երկրներից պատվաստանյութ խնդրել:
Guardian բրիտանական օրաթերթը գրել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բաշխման հարցում խտրականություն է դրսևորվում և վերջերս հրապարակված տեղեկությունների համաձայն, պատվաստումների ամենացածր ցուցանիշը գրանցվել է լատինաամերիկացիների շրջանում՝ 5.3 տոկոս և սևամորթների շրջանում՝ 5.4 տոկոս:
Չնայած Pfizer և Moderna ամերիկյան ընկերությունների կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը հաստատում են ստացել և միլիոնավոր դեղաչափեր բաշխվել են ԱՄՆ-ի ողջ տարածքում և տարբեր երկրներում, այդ թվում Բրիտանիայում, սակայն պատվաստումցի հետո, ԱՄՆ-ում շուրջ 60 հոգի մահացել է: