Բայդենի կառավարությունը երկմտում է ՀԳՀԾ վերադառնալու հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i133872-Բայդենի_կառավարությունը_երկմտում_է_ՀԳՀԾ_վերադառնալու_հարցում
ԱՄՆ նոր վարչակազմը տատանվում է ՀԳՀԾ վերադառնալու հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2021 13:20 Asia/Tehran
  • Բայդենի կառավարությունը երկմտում է ՀԳՀԾ վերադառնալու հարցում

ԱՄՆ նոր վարչակազմը տատանվում է ՀԳՀԾ վերադառնալու հարցում:

Ֆարս լրատվական գործակալությունը, հղում անելով Politico կայքին, հաղոդել է, որ Ջո Բայդենի կառավարությունը դեռևս տատանվում է՝ վերադառնա՞լ ՀԳՀԾ որպես սկիզբ՝ ավելի լավ համաձայնության հասնելու համար, թե՝  միանգամից փորձել հասնել նոր համաձայնության, որը կներառի ավելի շատ կետեր:

Այսօր առավոտյան, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կընդունի ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի հրավերը՝ մասնակցելու Իրանի և 5+1 խմբի հանդիպմանը, որի ընթացքում քննարկվելու է Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական ճանապարհ գտնելու հարցը:

Ընդունելով, որ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ նախորդ կառավարության հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է, իսկ ՀԳՀԾ-ից դուրս գալը հանգեցրել է այդ երկրի միջազգային մեկուսացմանը, Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ Վաշինգտոնը կվերադառնա ԱԽ-ի կողմից հաստատված՝ Իրանի պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ համաձայնագիր:

Սակայն մինչ այժմ, ԱՄՆ նոր կառավարությունը չի ներկայացրել այդ կապակցությամբ հստակ ծրագիր և ընդունել է  ավելի  հավակնոտ դիրքորոշում: