Ռուսաստան. ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ում պետք է անի առաջին քայլը
ՌԴ փոխարտգործնախարար և Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանակցող Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է. «ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ում պետք է անի առաջին քայլը, քանի որ Վաշինգտոնն է դուրս եկել համաձայնագրից»:
Ռոսիյսկայա գազետա օրաթերթի հաղորդմամբ, Ռյաբկովն ասել է. «Ակնկալվում է, որ ամերիկյան կողմը կանի առաջին քայլը, որից հետո, ըստ հավասարակշռության սկզբունքի, հնարավոր է, որ ՀԳՀԾ-ի վերակենդանցման գործընթացը սկսվի»:
Ռյաբկովը նշել է, որ մի քանի տարի առաջ, Ռուսաստանը ներկայացրել էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու փուլ առ փուլ տարբերակը, որը կիրառվել էր նախքան 2015թ ՀԳՀԾ-ի ստորագրումը:
Ավելի վաղ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ողջունել էր ԱԽ-ին ուղղված նամակով, ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման չեղարկումը:
ԻԻՀ հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն խախտել է ՀԳՀԾ-ն, որին ի պատասխան Թեհրանը նվազեցրել է իր հանձնառությունների կատարումը, պատժամիջոցների չեղարկումից հետո, Իրանը կկատարի համապատասխան քայլեր: