Փետրվար 25, 2021 12:30 Asia/Tehran
  • Պուտին. Ահաբեկչությունն աշխարհին ուղղված ամենավտանգավոր սպառնալիքն է

«Ահաբեկչությունն աշխարհի համար ամենավտանգավոր սպառնալիքն է», - ասել է ՌԴ-ն նախագահը՝ նշելով, որ Սիրիայի նման հեռավոր ճակատներում շարունակվում է ահաբեկչության դեմ պայքարը:

Չորեքշաբթի օրը, ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարության նիստում ասել է. «Ահաբեկչությունն աշխարհում միակ և ամենավտանգավոր սպառնալիքն է, և դրան հակազդելը նախ և առաջ պահանջում է մշտական ​​նախապատրաստում և գործնական միջոցների ձեռնարկում»:

Պուտինը նշել է.«Ներքին և արտաքին սպառնալիքներից ՌԴ-ի քաղաքացիների պաշտպանությունը երկրի ղեկավարության գերխնդիրներից մեկն է, իսկ ահաբեկչությունը աշխարհին ուղղված ամենակարևոր մարտահրավերն է»:

Պուտինը բարձր է գնահատել իր երկրի հետախուզական գործակալության գործունեությունը, ասելով.«Միայն անցած մեկ տարվա ընթացքում այն ​​կարողացել է ձախողել օտարերկրյա 72 լրտեսների գործունեությունը»:

Պիտակ