ԱՄՆ-ի հակաիրանական դիրքորոշումը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/world-i134470-ԱՄՆ_ի_հակաիրանական_դիրքորոշումը_շարունակվում_է
Հակառակ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների խախտման և միջուկային համաձայնագրից դուրս գալու, ԱՄՆ-ն ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում Իրանի դեմ քաղաքականության աջակիցների է փնտրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2021 07:09 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի հակաիրանական դիրքորոշումը շարունակվում է

Հակառակ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների խախտման և միջուկային համաձայնագրից դուրս գալու, ԱՄՆ-ն ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում Իրանի դեմ քաղաքականության աջակիցների է փնտրում:

Շարունակելով իր հակաիրանական դիրքորոշումն ԱՄՆ-ն ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում այլ երկրներին կոչ է արել աջակցել Վաշինգտոնի ներկայացրած բանաձևին, որը վերաբրում է Իրանի միջուկային գործունեության ծավալների մեծացմանը:

Բանաձևում Ջո Բայդենը նշել է, որ եթե Իրանը վերադառնա իր պարտավորությունների լիարժեք կատարմանն ԱՄՆ-ն պատրաստ է դիմել նույն քայլին:

Հինգշաբթի օրն ամերիկացի դիվանագետները ներկայացրել են բանաձևի նախագիծը, որում ներկայացված են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի հավակնոտ առաջարկությունները և ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հետ լիարժեք աջակցելու Իրանին ուղղված կոչը:

Հաջորդ շաբաթ, ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը նիստ կգումարի՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագրի ծավալի մեծացման հարցը: