Ռուսաստան. ԱՄՆ-ն մարդու իրավունքների վերաբերյալ խորհուրդ տալու իրավունք չունի
https://parstoday.ir/hy/news/world-i134536-Ռուսաստան._ԱՄՆ_ն_մարդու_իրավունքների_վերաբերյալ_խորհուրդ_տալու_իրավունք_չունի
ՌԴ ԱԳՆ խոսնակն ԱՄՆ-ին մեղադրել է մարդու և քաղաքացիական իրավունքների բազմակի ոտնահարումների մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2021 06:36 Asia/Tehran
  • Ռուսաստան. ԱՄՆ-ն մարդու իրավունքների վերաբերյալ խորհուրդ տալու իրավունք չունի

ՌԴ ԱԳՆ խոսնակն ԱՄՆ-ին մեղադրել է մարդու և քաղաքացիական իրավունքների բազմակի ոտնահարումների մեջ:

Մարիա Զախարովան հայտարարել է. «ԱՄՆ-ում ժողովրդավարությունը ոչ  այլ ինչ է, քան պարզապես մի կոչ: Այդ երկրի նոր վարչակազմը, ոտնահարելով քաղաքացիների իրավունքները և սահմանափակելով քաղաքացիական իրավունքները, կորցրել է  բարոյական իրավունքն այլ երկրներին քաղաքացիական ազատությունների վերաբերյալ խորհուրդ տալու համար»:

Նա հավելել է. «Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն հունվարի 6-ին Կոնգրեսի շենք ներխուժած անձանց պիտակավորց որպես ներքին ահաբեկիչներ»:

Մարիա Զախարովան նշել է. «Բացի ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ քաղաքացիական իրավունքի ոտնահարումից, սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո տեղի ունեցած բողոքի լայնածավալ ցույցերի ժամանակ, ոստիկանությունը և անվտանգության ուժերը բացահայտորեն ոտնահարեցին քաղաքացիների իրավունքները, ինչն արժանացավ միջազգային քննադատության»: