Միացյալ Նահանգներում անօթևաններին առաջնահերթություն չի տրվում պատվաստանյութ ստանալու համար
https://parstoday.ir/hy/news/world-i134924-Միացյալ_Նահանգներում_անօթևաններին_առաջնահերթություն_չի_տրվում_պատվաստանյութ_ստանալու_համար
Անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ չնայած ԱՄՆ-ի 18 նահանգներում անօթևանները ենթակա են COVID-19-ով վարակվելու ռիսկի , սակայն նրանց առաջնահերթություն չի տրվում պատվաստանյութ ստանալու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2021 14:00 Asia/Tehran
  • Միացյալ Նահանգներում անօթևաններին առաջնահերթություն չի տրվում  պատվաստանյութ ստանալու համար

Անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ չնայած ԱՄՆ-ի 18 նահանգներում անօթևանները ենթակա են COVID-19-ով վարակվելու ռիսկի , սակայն նրանց առաջնահերթություն չի տրվում պատվաստանյութ ստանալու համար:

Չնայած ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնները  հայտարարել են, որ անօթևանները ենթակա են  COVID-19-ով վարակվելու ավելի բարձր ռիսկի, սակայն երկրի 18 նահանգներում անօթևաններին  չեն պատվաստում:

Հետազոտությունն անցկացվել է ապաստարաններում բնակվող անօթևանների շրջանում և դրա արդյուքնում պարզվել է, որ Մերիլենդ, Իլինոյս և Մինեսոտա նահանգներում փուլային պատվաստման ծրագրերում  վերջիններսի առաջնահերթություն չի տրվել:

ԱՄՆ-ի անօթեւանների ազգային կոալիցիայի գործադիր տնօրեն Դոնալդ Ուայթհեդն այդ մասին ասել է.«Անօթևանները, հաճախ չունեն բժշկական պարագաներ այդ թվում դիմակ ձեռք բերելու հնարավորություն և անգամ վարակվելու դեպքում, նրանց համար կարանտին չի սահմանվում»: