Սիրիական ընդդիմությունը որոշեց մասնակցել Ժնեւի հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/world-i1351-Սիրիական_ընդդիմությունը_որոշեց_մասնակցել_Ժնեւի_հանդիպմանը
Սիրիական ընդդիմությունը կմասնակցի միջսիրիական բանակցություններին, որոնք, ինչպես սպասվում Է, հունվարի 29-ին կսկսվեն Ժնեւում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2016 10:51 Asia/Tehran
  • Սիրիական ընդդիմությունը որոշեց մասնակցել Ժնեւի հանդիպմանը

Սիրիական ընդդիմությունը կմասնակցի միջսիրիական բանակցություններին, որոնք, ինչպես սպասվում Է, հունվարի 29-ին կսկսվեն Ժնեւում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սալեմ ալ Մասլաթը: Կոմիտեն ստեղծվել Է կառավարական պատվիրակության հետ երկխոսության համար:

«Մեր որոշումն Է՝ մասնակցել «Ժնեւ-3-ին», նրա խոսքը մեջբերել Է Sky News Arabia հեռուստաալիքը:

Ալ Մասլաթը նշել Է, որ քաղաքական գործընթացը հիմնված Է լինելու Ժնեւի 2012 թվականի հունիսի 30-ին կոմյունիկեի վրա: Ընդսմին Սալեմ ալ Մասլաթն ընդգծել Է, որ կոմիտեն հանդես Է գալիս իր շարքերում ընդդիմադիր այն ուժերի ներկայացուցիչներին ընդգրկելու դեմ, որոնք ընդդիմության կազմում ընդգրկված չեն եղել անցյալ տարվա դեկտեմբերին Էր Ռիադում կայացած հանդիպման արդյունքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: