Բայդենի կառավարության առաջին հակաիրանական պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i135462-Բայդենի_կառավարության_առաջին_հակաիրանական_պատժամիջոցները
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԻՀՊԿ երկու պաշտոնյաների անունները ներառվել են պատժամիջոցների ենթարկված անձանց ցանկում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2021 06:55 Asia/Tehran
  • Բայդենի կառավարության առաջին հակաիրանական պատժամիջոցները

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԻՀՊԿ երկու պաշտոնյաների անունները ներառվել են պատժամիջոցների ենթարկված անձանց ցանկում:

Հայտարարության մեջ ասված է, որ Ալի Հեմմաթյանը և Մասուդ Մաղֆարին պատժամիջոցների են ենթարկվել՝ «մարդու իրավունքները խախտելու» պատճառով:

Հատկանշական է որ այս պաշտոնյաների անունները ներառվում են պատժամիջոցների ցանկում այն դեպքում, երբ Վաշինգտոնը վերջերս խոստովանեց, որ նախորդ կառավարության կիրառած առավելագույն ճնշման քաղաքականությունն անարդյունավետ է եղել:

ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենը հայտարարել է, որ փորձում է դիվանագիտական ճանապարհ գտնել ՀԳՀԾ-ն պահպանելու և համաձայնագրին վերադառնալու համար:

Իրանը հայտարարել է, որ ՀԳՀԾ վերադառնալու համար, ԱՄՆ-ն պետք  է չեղարկի Դոնալդ Թրամփի օրոք սահմանված բոոր պատժամիջոցները:

ԱՄն-ն իր հերթին հայտարարում է, որ պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն դեպքում, եթե Իրանը վերադառնա իր պարտավորությունների լիարժեք գործադրմնաը: