ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա տարեվերջին Տաջիկստանում
https://parstoday.ir/hy/news/world-i135478-ՀԱՊԿ_ի_Հավաքական_անվտանգության_խորհրդի_հերթական_նստաշրջանը_կկայանա_տարեվերջին_Տաջիկստանում
Հավաքական ավտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա այս տարվա չորրորդ եռամսյակում Տաջիկստանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2021 08:40 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա տարեվերջին Տաջիկստանում

Հավաքական ավտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա այս տարվա չորրորդ եռամսյակում Տաջիկստանում:

Մարտի 10-ին այս մասին հայտնել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունն՝ ամփոփելով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ գերատեսչության ղեկավար Մուհթար Թլեուբերդիի հանդիպման արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հանդիպման ընթացքում կայացել Է կարծիքների փոխանակում ՀԱՊԿ-ի ընթացիկ աշխատանքի շուրջը, քննարկվել են լայն շրջանակի հարցեր կազմակերպության գործունեության բոլոր հանգուցային ուղղությունների վերաբերյալ:

Նախարարն ընդունել Է հրավերը ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ այս տավրա մայիսին Դուշանբեում կայանալիք հերթական նիստին:

ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա 2021 թվականի չորրորդ եռամսյակում Տաջիկստանում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ կողմերը նաեւ հայտնել են համագործակցության պատրաստակամություն կազմակրեպության հետագա ամրապնդման ուղղությամբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 9 – 10-ն այցով գտնվում Է Ղազախստանում: Սպասվում Է, Զասին կընդունի հանրապետության նախագահ Քասմ Ժոմարտ Տոկաեւը:

ՀԱՊԿ-ն ստեղծվել Է 2002 թվականին եւ միջազգային տարածաշրջանային կազմակերպություն Է , որի կազմի մեջ Ղազախստանի հետ մեկտեղ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Ներկայումս կազմակերպությունում նախագահում Է Տաջիկստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio