Եպիսկոպոսը թույլ չի տվել եկեղեցական հողերում միգրանտների դեմ արգելապատնեշ կառուցել
https://parstoday.ir/hy/news/world-i13555-Եպիսկոպոսը_թույլ_չի_տվել_եկեղեցական_հողերում_միգրանտների_դեմ_արգելապատնեշ_կառուցել
Ավստրիական Այզենդտադի կաթոլիկ եպիսկոպոս Էգիդիոս Ժիվկովիցը հրաժարվել է ստորագրել երկու եկեղեցիների տարածքով անցնող հատվածում արգելապատնեշի կառուցման թույլտվությունը, որն իշխանությունները ցանկանում են կառուցել՝ երկիր միգրանտների հոսքը կանխելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Christian Today-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 23, 2016 09:43 Asia/Tehran
  • Եպիսկոպոսը թույլ չի տվել եկեղեցական հողերում միգրանտների դեմ արգելապատնեշ կառուցել

Ավստրիական Այզենդտադի կաթոլիկ եպիսկոպոս Էգիդիոս Ժիվկովիցը հրաժարվել է ստորագրել երկու եկեղեցիների տարածքով անցնող հատվածում արգելապատնեշի կառուցման թույլտվությունը, որն իշխանությունները ցանկանում են կառուցել՝ երկիր միգրանտների հոսքը կանխելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Christian Today-ը:

«Անցյալ տարի մենք այս շենքերում ավելի քան հազար կանանց, երեխաների, ծերերի եւ հիվանդների տեղավորեցինք: Եվ հիմա պետք է եկեղեցական հողերում արգելապատնեշնե՞ր կառուցենք»,- հայտարարել է եպիսկոպոսը:

Նրա խոսքով, այդ մոտեցումը «հակասում է Ավետարանի եւ Ֆրանցիսկոս պապի հայտարարությունների ոգուն»:

Ավստրիան ծրագրում է մի քանի պարիսպ կառուցել՝ Հունգարիայի հետ սահմանագոտում միգրանտների հոսքը վերահսկելու համար: Անցյալ տարի պետության սահմանը շուրջ 900 հազար մարդ է հատել, որոնք հետագայում ուղղվել են դեպի Գերմանիա եւ սկանդինավյան երկրներ: