Մարտ 14, 2021 09:37 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան չի պատասխանել բանակցելու վերաբերյալ Բայդենի կառավարության առաջարկին

Ռոյթերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, չնայած Հյուսիսային Կորեայի հետ բանակցելու ԱՄՆ-ի բազմաթիվ փորձերին, Փխենյանն այդ կապակցությամբ պատասխան չի տվել Վաշինգտոնին:

Բայդենի կառավարության մի բարձրաստիճան պաշտոնյա Ռոյթերսին ասել է. «Փետրվարի կեսերից սկսած, այդ թվում ՝ Նյու Յորքում, փորձեր են արվել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ,  ակայն մինչ օրս Փխենյանից ոչ մի պատասխան չենք ստացել»:

Նա հավելել է, որ Թրամփի պաշտոնավարման վերջին ամիսներից սկսած,  երկու երկրների միջև ավելի քան մեկ տարի, որևէ բանակցություն տեղի չի ունեցել

Ռոյթերսը հաղորդում է , որ Բայդենի վարչակազմը զգուշորեն է արտահայտվում Հյուսիսային Կորեայի վերաբերյալ իր դիրքորոշման մասին, նշելով, որ Կիմ Չեն Ընի հետ Թրամփի անարդյունավետ բանակցություններից հետո, ներկայումս մշակվում է  Հյուսիսային Կորեայի վերաբերյալ համապարփակ քաղաքականություն:

Պիտակ