Եվրոպային կանխատեսել են Frexit
https://parstoday.ir/hy/news/world-i135810-Եվրոպային_կանխատեսել_են_frexit
Տեսաբան Լորան Էրբլը կանխատեսել է Frexit՝ Ֆրանսիայի դուրս գալը Եվրամիությունից: Այս մասին նա գրել է Le Figaro-ի համար հոդվածում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 14, 2021 17:47 Asia/Tehran
  • Եվրոպային կանխատեսել են Frexit

Տեսաբան Լորան Էրբլը կանխատեսել է Frexit՝ Ֆրանսիայի դուրս գալը Եվրամիությունից: Այս մասին նա գրել է Le Figaro-ի համար հոդվածում:

Լրագրողի խոսքով՝ կորոնավիրուսը Եվրոպայում փլուզել է արդյունաբերությունը. դեղորայքային բաղադրիչների 80%-ը արտադրվում է խմբավորման սահմաններից դուրս, փակվել են դիմակների պատրաստման գրեթե բոլոր ձեռնարկությունները:

Հեղինակը դրանում մեղադրում է Եվրամիությանը, որը արտոնություններ չի տալիս եվրոպական առևտրին և երկրներին խորհուրդ է տալիս կրճատել բժշկական ծախսերը ու բժիշկների աշխատավարձերը՝ մրցունակությունը բարձրացնելու համար: Էրբլի կարծիքով՝ Բրյուսելը կարող էր ավելի շատ օգնել իր անդամներին:

Լրագրողն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան ավելի հաջող է պայքարում կորոնավիրուսի դեմ, քան Եվրամիությունը, չնայած այն բանին, որ Brexit-ից հետո շատ խնդիրներ էին կանխատեսում Լոնդոնի համար:

«ԵՄ-ն այնքան վատ և դանդաղկոտ է իր բանակցություններում, որ ավելի ու ավելի շատ եվրոպական երկրներ սկսում են գործել՝ շրջանցելով, և պատվաստանյութեր են գնում Ռուսաստանից և Չինաստանից»,- գրել է Էրբլը:

Հեղինակը հայտարարել է, որ Բրյուսելը ստիպված կլինի դեռ երկար վճարել «պատվաստանյութի ֆիասկոյի» համար, ինչն առանց հետքի չի անցնի իր հեղինակության համար:

«ԵՄ-ն զուտ լրացուցիչ և ոչ հարմարեցված բյուրոկրատական կառույց է, որը կաթվածահար է անում մեզ և շեղում ու երբեք չի ծառայում մեր շահերին»,- եզրափակել է լրագրողը:

Տեսաբանը նշել է, որ այժմ Frexit-ի կողմնակիցներն ունեն նոր փաստարկներ, որոնք կարող են օգնել նրանց կազմակերպելու Եվրամիությունից դուրս գալու արշավ:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio