Բան Կի Մունը աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը
https://parstoday.ir/hy/news/world-i13642-Բան_Կի_Մունը_աջակցությունն_է_հայտնել_ԵԱՀԿ_Մինսկի_խմբի_համանախագահողների_գործունեությանը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հայտնում են ՀՀ նախագահիպաշտոնական կայքից: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2016 16:27 Asia/Tehran
  • Բան Կի Մունը աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հայտնում են ՀՀ նախագահիպաշտոնական կայքից: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ:

Զրույցի ընթացքում Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ափսոսանք է հայտնել, որ չնախատեսված հանգամանքների բերումով հետաձգվել է իր այցը Հայաստան:

Գլխավոր քարտուղարը կարևորելով Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը` իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը:

Նախագահ Սարգսյանը, նշելով որ Հայաստանի հասարակությունը վաղուց ի վեր սպասում է Գլխավոր քարտուղարի այցին, հույս է հայտնել, որ կհաջողվի նրա այցը իրականացնել փոխադարձաբար համաձայնեցված նոր ժամկետներում:

armedia.am

23/4/2016