Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է սիրիական Գոլանում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները
https://parstoday.ir/hy/news/world-i136740-Մարդու_իրավունքների_խորհուրդը_դատապարտել_է_սիրիական_Գոլանում_Սիոնիստական_ռեժիմի_հանցագործությունները
ԻՌՆԱ-ն, հղում անելով Սիրիայի Սանա պաշտոնական լրատվական գործակալությանը, հաղորդել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի «Մարդու իրավունքների վիճակը սիրիական Գոլանի բարձունքներում» խորագրով քառասունվեցերորդ նստաշրջանի ավարտին, դատապարտվել է Իսրայելի գաղուրարությունը և ավանաշինության քաղաքականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2021 07:03 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է սիրիական Գոլանում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները

ԻՌՆԱ-ն, հղում անելով Սիրիայի Սանա պաշտոնական լրատվական գործակալությանը, հաղորդել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի «Մարդու իրավունքների վիճակը սիրիական Գոլանի բարձունքներում» խորագրով քառասունվեցերորդ նստաշրջանի ավարտին, դատապարտվել է Իսրայելի գաղուրարությունը և ավանաշինության քաղաքականությունը:

Խորհուրդը նաև կոչ արեց դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք ուղղված են   Գոլանի բարձունքների իրավական, ժողովրդագրական և զարգացման իրավիճակի փոփոխությանը, քանի որ դա խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թ. 497 բանաձևը:

Բանաձում ընդգծված է, որ սիրիացի փախստականները պետք է  վերադառնան բռնագրավված Գոլանում գտնվող իրենց բնակավայրերը և նրանց ունեցվածքը պետք է վերդարձվի տերերին: 

Խորհուրդը մեկ այլ բանաձևում վերահաստատել է գրավյալ պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի անօրինականությունը, Իսրայելին կոչ անելով դադարեցնել  1967 թվականից սկսված՝  գրավյալ տարածքների օկուպացիան: